Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Խամաճիկները

Խամաճիկները
30.06.2024 | 15:58

Եկան ու սեր խոստացան,

բայց բերեցին սուգ, արյուն,

խոստումները ուրացան

ու սերն իրենց հմայուն։

Ոտից գլուխ ծախվեցին

իրենց բերած տերերին,

փողով համակերպվեցին

խամաճիկի դերերին։

Ինչքան հարկն է՝ լափեցին

իշխանական ախոռից,

տիզի պես էլ կառչեցին,

որ չպոկեն աթոռից։

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 6593

Մեկնաբանություններ